Արեւելյան Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում, որը հուլիսի 7-14-ն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Օլիմպիադային մասնակցել է 81 երկրի 305 ներկայացուցիչ: Մեր թիմը ներկայացրել են Կամունի Աբրահամյանը, Տաթև Սիմոնյանը, Հակոբ Փերիխանյանը և Ռուբիկ Կարապետյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Տաթև Սիմոնյանը և Հակոբ Փերիխանյանը։
Օլիմպիադայի 7 օրերի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական աշխատանքներ՝ կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն, կենսաինֆորմատիկա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա ուղղություններում։
