Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադային Արեւելյան Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։
Նշվում է, որ 3 կրթօջախ ներկայացնող 8 աշակերտն էլ արժանացել են մեդալների։ Ոսկե մեդալներ են նվաճել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Արամ Քերոբյանն ու ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարիամ Գալստյանը։
Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական 2 փուլը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին:
Եզրափակիչ փուլին ավելի քան 100 աշակերտ է մասնակցել մեր երկրից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, Մալայզիայից, Նեպալից և Ֆիլիպիններից:
