Արեւելյան Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում:
Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։
Թիմային հաշվարկում մեր թիմը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։ Թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը և Գրիգոր Քերոբյանը։
Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում Արեւելյան Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։
