Միջազգային գիտաժողով՝ արևմտահայերենի շուրջ

  • by Editbeglari, 19 Օգոստոսի, 2026 in Գիտություն
102 դիտում

Արեւելյան Հայաստանի ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժինը սեպտեմբերի 25-ին կանցկացնի «Արևմտահայերենի հիմնահարցերը » խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովին կմասնակցեն բազում լեզվաբաններ, կրթական գործիչներ ու մասնագետներ։ Քննարկվելու են արևմտահայերենի արդի վիճակը, դասավանդման մեթոդները, երկլեզու միջավայրում գործածությունը, թվայնացումը, արհեստական բանականության հետ կապված հարցերը և Հայաստանի ներկայիս լեզվական միջավայրը։

Մասնակցությունը հնարավոր է ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 21-ն է։