1915-ը գերմանական փաստաթղթերում․ զրույց պատմաբան Ստեֆան Իհրիգի հետ

  • by Editbeglari, 14 Սեպտեմբերի, 2026 in Գիտություն
127 դիտում

Գերմանացի պատմաբան, Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Իհրիգը տարիներ շարունակ ուսումնասիրում է Գերմանիայի և Հայերի  ցեղասպանության պատմական առնչությունները։

Նրա գնահատմամբ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիայի իշխանությունները հաճախ նախընտրում էին պահպանել դաշինքը Օսմանյան կայսրության հետ, մինչդեռ մի շարք գերմանացի հյուպատոսներ դատապարտում էին հայերի դեմ իրականացվող բռնությունները։ Կարևոր դեր է ունեցել նաև Յոհաննես Լեփսիուսը, որը Գերմանիայում բարձրաձայնում էր հայերի վիճակի մասին։

Իհրիգը առանձնացնում է 1921 թվականի Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը՝ նշելով, որ այն Գերմանիայում վերածվեց Հայերի ցեղասպանության շուրջ կարևոր հանրային քննարկման։ Նրա խոսքով՝ 1915 թվականի հանցագործությունների անպատժելիությունը հետագայում ստեղծեց վտանգավոր նախադեպ ցեղասպանությունների պատմության մեջ։