Ադրբեջանցիներն ավերել են Հալիվորի կամուրջը

  • by Western Armenia, 16 Հունիսի, 2023 in Հասարակություն
72 դիտում

Հերթական մշակութային վանդալիզմը. «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։ Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.: Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում: Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Շինարարական կիսաեղծ արձանագրությունը գտնվում է հյուսիս-արևմտյան խելի պատին ագուցած արձանագրության մեջ: Անհրաժեշտ է նշել, որ այս կամուրջն իր կառուցվածքով և դիրքով տարբերվում է մյուսներից:Կառուցված է որձաքարի խոշոր և մանր անտաշ բեկորներից, ամուր կրաշաղախով: ԱՀ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը Բաքվի իշխանությունների մշակութային վանդալիզմի քաղաքականությունն  ընկալում է իբրև  թուրքական ցեղասպան և տարածքի նվաճման ընդհանուր քաղաքականության մի մաս, որն արդեն շարունակվում է դարեր ի վեր:    Բայց այդ քաղաքականությունն արդեն ուղղված է հստակ հասցեատիրոջ, որն  Արևմտյան Հայաստանի՝ դեռևս 1917-1920թվականներին քսանից ավել պետությունների կողմից ճանաչված Հանրապետությունն է: Այս և մի շարք այլ խնդիրների մասին Արևմտյան Հայաստանը՝ ի դեմս նախագահ Արմենակ Աբրահամյանի, բարձրաձայնում է այլ հարցերի շուրջ ելույթ է ունենում ՄԱԿ-ի եւ ՄՍՄԿ-ի նախագահությանը:

 Վերջին զեկույցները ներկայացվեցին 2023թվականի հունիսի  5-9-ը կայացած նիստերում, որոնք լուսաբանվեցին մեր հեռուստատեսությամբ: