Ախալքալաքի երեխաների վերականգնողական կենտրոնի  գործունեությունն ու  խնդիրները

  • by Western Armenia, 01 Փետրվարի, 2023 in Հասարակություն
116 դիտում

Ախալքալաքի «Քայլեր» վերականգնողական կենտրոնը ստեղծվել է 2022 թվականի ապրիլին՝ «Mercy Corps»-ի և Եվրամիության աջակցությամբ։ Կենտրոնն առաջարկում է ծառայություններ 0-ից 18 տարեկան երեխաների և դեռահասների համար՝ տարբեր ախտորոշումներով: Կենտրոնում աշխատում են տարբեր մասնագետներ՝ վարքագծային թերապևտ, լոգոպեդ, հոգեբան, մոտ ապագայում կլինի նաև ֆիզիոթերապևտ։ Կենտրոնը ներկայումս սպասարկում է 35 շահառուի։ Տարբեր պետական և մունիցիպալ ծրագրերի շրջանակներում վերականգնողական կուրսերը լիովին անվճար են։

«Քայլեր» կենտրոնն ակտիվորեն համագործակցում է տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև՝ Ախալքալաքի քաղաքապետարանի հետ։

Միաժամանակ, վերականգնողական կենտրոնն ունի նաև խնդիրներ, որոնցից ամենատարածվածը, ըստ Կենտրոնի հիմնադիր Գիորգի Մելիքիձեի՝ հասարակության և ծնողների պասիվությունն է, ինչի պատճառով էլ կենտրոն են դիմում շատ ուշ տարիքում, երբ երեխայի մոտ արդեն լուրջ խնդիրներ են առաջանում։ Հաջորդ խնդիրը մասնագետների պակասն է։ Սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար հարմարեցված գոտու բացակայությունը նույնպես խնդիր է․ կենտրոնը գտնվում է բնակելի շենքի երկրորդ հարկում, ինչը հաճախ դժվարացնում է երեխաների տեղաշարժը։

Արևմտյան Հայաստանը հորդորում է հայությանը աջակցել վերականգնողական կենտրոնի խնդիրների լուծմանը, քանի որ մեզ համար շատ կարևոր է բնիկ հայերի մնալը հայկական տարածքներում, քանի որ նրնաք այդ տարածքում պահպանում են մեր մշակույթն ու ավանդույթները։