Ախալքալաքի կենտրոնական փողոցի  վերանորոգման աշխատանքները վերսկսվել են

  • by Western Armenia, 30 Մարտի, 2023 in Հասարակություն
99 դիտում

2021 թվականի հուլիս ամսից սկսած Ախալքալաքում ընթանում են քաղաքի կենտրոնական փողոցի շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը՝ «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում: 

Արդեն մի քանի օր է քաղաքի կենտրոնական փողոցում վերսկսվել են շենքերի ճակատային մասերի և մայթերի վերանորոգման աշխատանքները: Բարեկարգմանը զուգահեռ նաև կանաչապատման աշխատանքներ են տարվելու:

Նախնական տվյալներով, նախատեսվում է կենտրոնական փողոցում լուսավորություն անցկացնել, ծառատունկ անել, ինչպես նաև բնական քարերով սալիկապատել մայթերը: Օրինակ. վերանորոգվելու է մշակույթի տան կողքի փոքրիկ պուրակը, նստարաններ են տեղադրվելու, լուսավորություն է անցկացվելու: