Ախալքալաքում ավարտվեց «Ջավախք 2026» ճամբարը

  • by Editbeglari, 03 Օգոստոսի, 2026 in Լուրեր
109 դիտում

Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Ջավախք 2026» ճամբարի փակման արարողությունը։ Ավելի քան 140 երեխաներ ներկայացրին ճամբարի ընթացքում սովորած երգերն ու պարերը։

Վեցօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայոց պատմությանն ու մշակույթին, մասնակցել կրթական, մարզական և ստեղծագործական միջոցառումների։ Ճամբարը կազմակերպվել է Հայ օգնության միության նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից ժամանած կամավորների մասնակցությամբ։