Ախալքալաքի շրջանում կորոնավարակի նոր դեպքեր են գրանցվում, սակայն ոչ պաշտոնապես։ Մունիցիպալիտետում այս տարի տարածված են եղել նաև կարմրուկը, ջրծաղիկը և սեզոնային գրիպը։
Հոկտեմբերին առաջին անգամ հայտնաբերվեց կոքսակի վիրուսը, որը հիմնականում տարածվում է երեխաների շրջանում՝ առաջացնելով ցան բերանի, ձեռքերի և ոտքերի շրջանում։ Վիրուսի դեպքեր են հաստատվել մի քանի մանկապարտեզներում, սակայն արձակուրդների մոտենալու պատճառով խմբերի փակումը նպատակահարմար չեն գտնում։
Ախալքալաքի առողջապահության կենտրոնից հայտնում են, որ թե՛ կորոնավարակն, թե՛ կոքսակին ներկայումս նահանջում են։
