Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 14-րդ պատարագը

  • by Editbeglari, 04 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
152 դիտում

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող շուրջ 1100-ամյա Սուրբ Խաչ եկեղեցին սեպտեմբերի 6-ին կրկին կընդունի պատարագի մասնակիցներին։ Այս տարի պատմական եկեղեցում պատարագը կանցկացվի 14-րդ անգամ՝ հատուկ թույլտվությամբ։

Սուրբ Խաչ եկեղեցին երկար տարիներ անց՝ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին, կրկին բացվել էր կրոնական արարողության համար՝ շուրջ 95 տարվա ընդմիջումից հետո։ Մինչ այդ՝ 2005 թվականին, եկեղեցում սկսվել էին վերականգնման աշխատանքներ, իսկ 2007 թվականին այն բացվել էր այցելուների համար՝ որպես հուշարձան-թանգարան։

Այս տարվա պատարագը կազմակերպվում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության կողմից։ Ակնկալվում է, որ այն կգլխավորի Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։ Արարողությանը սպասվում է այցելուների մասնակցություն ինչպես Արևելյան Հայաստանից, և Արևմտյան Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Պատարագի օրը Աղթամար կղզի այցելուներին տեղափոխելու համար պատրաստվել է 15 նավակ։ Տեղական կառույցները շարունակում են նախապատրաստական աշխատանքները՝ միջոցառումն անվտանգ և կազմակերպված անցկացնելու համար։