Ամենահին ժանտախտակիրը ապրել է Հայաստանում

  • by Western Armenia, 12 Հունվարի, 2024 in Հասարակություն
57 դիտում

Հայաստանում կատարված պեղումները թույլ տվեցին նոր տվյալներ ստանալ ժանտախտի առաջացման և տարածման մասին: Ուսումնասիրելով բրոնզե և երկաթե դարերում ապրած 101 մարդու ատամները, գիտնականները ժանտախտի հետքեր են գտել նրանցից յոթի մոտ: Ամենաերիտասարդ ժանտախտակիրի՝ Հայաստանի Կապան քաղաքի մերձակայքում հայտնաբերված վաղ երկաթի դարի ժամանակաշրջանում (Ք.Ա. 1048-885 թթ, մոտավոր հաշվարկներով՝ 951 թվական) ապրած մարդու մնացորդները: Հայտնագործման հիման վրա գիտնականները եզրակացրին, որ ժամանակակից ժանտախտը ձևավորվել է Ք.Ա. երկրորդ և առաջին հազարամյակների շեմին Մերձավոր Արևելքում, որտեղից էլ տարածվել է Եվրասիայում: