Այնթափցի հայը՝ իր նախնիների հետքերով

  • by Western Armenia, 23 Փետրվարի, 2024 in Հասարակություն
65 դիտում

Հովիկ Քեշիշյանը, 1915 թ․ Այնթափից գաղթած,  գնում է իր նախնիների հետքերով։  …«Եթե մենք այստեղից 100 տարի առաջ չհեռանայինք՝ Հալեպից երկրորդ աքսորին չէինք ենթարկվի»…

Հովիկ Քեշիշյանը, ով  ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1989 թ․,իրեն բնորոշում է որպես բնիկ այնթափցի։ «Ես ծնվել եմ Հալեպում, բայց ինձ այնթափցի եմ համարում։ Երբ մեզ Հալեպում հարցնում էին, թե որտեղից ենք, պատասխանում էինք՝ Անյթափից։ Այնթափից այլ ընկերներ էլ ունեի։ Ինձ ասում էին` դու 18 կարատանոց այնթափցի ես, մենք՝ 24 կարատանոց: Որովհետև նրանք և՛ մոր, և՛ հոր կողմից էին այնթափցի։ Մայրս Սեբաստիացի է» ։

Հովիկի պապը, ում անունն ինքը  կրում է, ծնվել է Այնթափում՝ 1913 թվին։ Պապից մնացած օրագրում  գրված է.  «Ես ծնվել եմ Այնթափի Էբլահանում, Էյուբօղլու մզկիթի մոտակայքում»։

Չնայած ընտանիքի զգուշացումներին, թե «Մի՛ գնա Այնթափ, քեզ հետ ինչ-որ բան կպատահի», սակայն Հովիկ Քեշիշյանն ամեն տարի գալիս էր իր նախնիների ծննդավայրը։

Տանը, Հովիկ Քեշիշյանն ու իր  ընտանիքի անդամները դեռևս թուրքերեն են խոսում։ Առաջին անգամ Այնթափ եմ եկել 2015 թ․։ Ես այստեղից եմ։ Կարծում եմ՝ իմ արմատներն ու կապն այստեղ են»։

«Պապս ու հայրս ասում էին, որ Այնթափի ժողովուրդը, բնակչությունն արմատներ ունեցող ժողովուրդ է՝ շատ հարուստ պատմությամբ»,- իր հիշողություններն է պատմում Քեշիշյանը և հավելում,- «Այնթափի հայերի մասին գրքեր և նյութեր կարելի է գտնել Հալեպում։ Այնտեղ էլ մենք կենդանի ենք պահում մեր անյթափցի լինելը։ Երբ ​​Հալեպում մարդը զգոն է, պրոֆեսիոնալ ու խելացի՝ հարցնում են՝ «Այնթափցի՞ ես»։ Սա իմ վեցերորդ այցն է՝ Այնթափ: Ծանոթացա պատմաբան, գրող Մուրադ Ուչաների հետ և նրա շնորհիվ իմացա քաղաքի պատմությունը։ Երբ առաջին այցիս ժամանակ տեսա Քուրթուլուշ մզկիթը, այսինքն՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, զգացի, որ այն ձգում է ինձ և ես հոգեբանորեն պատկանում եմ նրան։ Ավելի ուշ իմացա, որ պապս 1914 թ․ ին մկրտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում»։

Քեշիշյանն իր ընտանիքից միակն է, ով Այնթափ է գնում-գալիս։ Իրականում, նրա մայրն ամեն անգամ անհանգստանում է՝ մտածելով, որ նրա հետ ինչ-որ բան կպատահի։ «Մի՛ գնա, տղաս, ի՞նչ գործ ունես։ Դա կարող է վտանգավոր լինել։ Փորձանք է քեզ համար: Գնա Եվրոպա, ինչո՞ւ ես Այնթափ գնում։ Վերջացած բան է։ Փակված գրքեր բացելու պես։», նման բաներ է ասում մայրը։