Այսօր Արևմտյան Հայաստանի Անկախության օրն է

  • by Editbeglari, 18 Հունվարի, 2024 in Հասարակություն
278 դիտում

1918թ. հունվարին Երզնկայի զինադադարից հետո (17.12.1917թ.)  բոլշևիկյան Ռուսաստանը,  որոշելով իր զորքերը դուրս բերել Արևմտյան Հայաստանի տարածքից, հրապարակեց «Թուրքահայաստանի մասին դեկրետ», որը նախատեսում էր ինչպես Ռուսական զորքերի դուրսբերում, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշում մինչեւ նրանց անկախացումը։ Մուդրոսի զինադադարից (1918 թ․ հոկտեմբերի 30) մինչեւ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը (1920թ. նոյեմբերի 22),Հայաստանի անկախության հարցը դառնում է միջազգային իրավունքի հարց:

Այն բանից հետո, երբ 1919թ. փետրվարի 26-ին Պողոս Նուբար փաշան հուշագիր ներկայացրեց Վերսալի խաղաղության կոնֆերանսին և 1919թ. մայիսի 15-ին կազմեց կառավարություն, Արևմտյան Հայաստանի տարածքում Հայաստանը դե ֆակտո ճանաչվեց (1920թ. հունվարի 19), այնուհետև Սան Ռեմոյի համաժողովի շրջանակներում Հայաստանը (Արևմտյան Հայաստան) դե յուրե ճանաչվեց որպես Դաշնակից և Միացյալ տերությունների մաս (մայիսի 11 1920), երբ Գերագույն խորհուրդը Թուրքիային ստորագրելու համար ներկայացրեց Սեւրի դաշնագիրը։ Թուրքիան նոր հայկական պետությունը ճանաչել է 1920 թվականի հունիսի 25-ին։ Որոշում է կայացվել, որ հայկական պետության մայրաքաղաքը լինելու է Էրզրումը (Կարին)։ Այնուհետև Սևրի դաշնագիրը ստորագրվեց Թուրքիայի, դաշնակից և ասոցացված տերությունների ու Հայաստանի կողմից՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին, որի համաձայն հայկական պետությունը ճանաչվեց ինքնիշխան և անկախ, ինչպես դա արդեն արել էին դաշնակից տերությունները՝ Արևմտյան Հայաստանի գավառների (Վան ,Բիթլիս, Էրզրում և Տրապիզոն) նկատմամբ:

1920 թ. նոյեմբերի 22-ին Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրած Արբիտրաժային որոշումը վերջնականապես լուծեց Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ։