Անահիտ Հայրապետյանը հիշողությունները ներկայացնում է իր նկարների միջոցով

  • by Editbeglari, 08 Օգոստոսի, 2026 in Լուրեր
104 դիտում

Նյու Յորքի Studio 9BC-ում Gray Matters-ի նախաձեռնությամբ ներկայացվել է հայազգի ճարտարապետ և նկարիչ Անահիտ Հայրապետյանի «Ես դա այլ կերպ եմ հիշում» («I Remember It Differently») ցուցահանդեսը։

Բրուքլինում բնակվող և ստեղծագործող Հայրապետյանը, ծնված լինելով Հայաստանում, իր արվեստում անդրադառնում է հիշողությանը, տեղահանությանը, ինքնությանը, կորստին և վերափոխմանը։

Նկարչուհու խոսքով՝ իր աշխատանքները անձնական օրագրի դեր են կատարում․ «Այն, ինչ ոմանք գրում են, ես նկարում եմ»։ Թանաքի և թղթի միջոցով նա ստեղծում է նուրբ ու մանրակրկիտ պատկերներ՝ միավորելով խիստ կառուցվածքն ու ազատ, բնական շարժումը։