Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին

  • by Western Armenia, 08 Մայիսի, 2024 in Հասարակություն
26 դիտում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում է` մասնակցելու Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին:

ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ Դաշինքը հետևում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությանը Փարիզի սկզունքներին, ինչպես նաև նպաստում է մարդու իրավունքերի զարգացմանն ու պաշտպանությանը:

«Մայիսի 6-ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (APF, ENNHRI, NANHRI, RIDHCA) տարածաշրջանային ցանցերի ներկայացուցիչների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) Բյուրոյի հանդիպումները։

Մասնակիցները փոխանակվել են լավագույն փորձով և գիտելիքներով:

Պաշտպանն ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:

Մայիսի 6-ին կայացել է նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովի նիստը:

Քննարկման օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:

Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև իրավապաշտպանների և օմբուդսմանական հաստատությունների ղեկավարների ու ներկայացուցիչների պաշտպանության թեմային նվիրված քննարկմանը:

Մասնակիցները ներկայացրել են այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվում են իրենց երկրներում՝ գործունեության իրականացնան ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ: