Անդրանիկ Ս. Պատարագ՝ Պէյքոզի Ս. Նիկողայոս եկեղեցում

  • by Editbeglari, 10 Օգոստոսի, 2026 in Լուրեր
138 դիտում

2026 թ. օգոստոսի 9-ին Պէյքոզի Ս. Նիկողայոս բարեզարդված եկեղեցում տեղի ունեցավ անդրանիկ Սուրբ Պատարագը, որը մատուցեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Բ. Պատրիարք Հայրը։

Արարողությանը մասնակցեցին հոգևորականներ, սարկավագներ և երգչախումբ։ Պատարագից հետո Պատրիարք Հայրը բարձր գնահատեց եկեղեցու նորոգման աշխատանքներն ու համայնքի նվիրյալների ծառայությունը։

Հատուկ գնահատանքի արժանացավ թաղային խորհրդի ատենապետ Վարուժան Մաղաքյանը, որին շնորհվեց Պատրիարքական Օրհնության Գիր։ Միջոցառումն ավարտվեց եկեղեցու պարտեզում կազմակերպված սիրո սեղանով։