«Անիի հնագիտական դպրոցը»․ միջազգային գիտաժողովը 

  • by Western Armenia, 04 Հունիսի, 2024 in Հասարակություն
41 դիտում

Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է  «Անիի հնագիտական դպրոցը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը։ 

Այս տարի լրանում են Անիի պեղումների արշավախմբի ղեկավար Նիկողայոս Մառի ու Անիի ճարտարապետության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանի 160, ինչպես նաև արշավախմբի առանցքային անդամներից և Հայաստանում հնագիտական աշխատանքների կազմակերպիչ Աշխարհբեկ Քալանթարի 140-ամյակները։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորում է գիտաժողովը, նվիրված՝ Անիի կանոնավոր պեղումների ու հնադարանի ստեղծման 120-ամյակին և երեք ականավոր հետազոտողների հոբելյաններին, որոնք բացի պեղումները, ձեռնարկեցին նաև այդ նյութերի թանգարանացման գործընթացը։

Միջազգային գիտաժողովի ընթացքում նախատեսված են չորս տասնյակից ավելի զեկուցումներ, որոնց թեմաները վերաբերում են  Անիի պատմությանը, մշակույթի ուսումնասիրությանը և թանգարանացմանը՝ ընդգրկելով պատմության, հնագիտության, վիմագրության, ճարտարապետության, թանգարանագիտության, մշակութաբանության, արվեստաբանության բնագավառները։