Անկախության օրվան ընդառաջ

  • by Western Armenia, 16 Հունվարի, 2024 in Հասարակություն
66 դիտում

2024 թվականի հունվարի 19-ին լրանում է  ՝ Արևմտյան Հայաստանի տարածքում Հայաստան պետությունը դե ֆակտո ճանաչման 104 ամյակը։ Western Armenia Tv-ին Անկախության օրվան ընդառաջ ձեզ կծանոթացնի  Արևմտյան Հայաստանի և նրա խորհրդանիշների հետ։ 

 Այսօր կծանոթացնենք  Հայ ժողովրդին տրված իրավունքների համառոտ ցանկին,որին տիրապետելը կարեւոր նախապայման է յուրաքանչյուր հայի համար։

14 ապրիլ 1919 թ․

 1919 թ. հունվարի 18-ին Փարիզում իր աշխատանքներն սկսեց Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի կազմում գործում էր Հատուկ հանձնաժողով փոխհատուցումների հարցով։ 1919 թ․ մարտի 7-ին նշյալ հանձնաժողովը ձեւավորեց առանձին մարմին՝ Հատուկ հանձնախումբ, որի նպատակն էր ի մի բերել հանձնաժողովում չներկայացված երկրների եւ ժողովուրդների նյութական կորուստները եւ դրանց հատուցմանը տալ պաշտոնական ընթացք: Հատուկ հանձնախումբը 1919 թ. ապրիլի 14-ին ներկայացրեց իր նախնական զեկույցը, որի համաձայն՝ հայության ամբողջական նյութական կորուստը 1914-1918 թթ.-ին 1919 թ.-ի գներով կազմել է 19.130.982.000 միլիարդ ֆրանկ ոսկով։  Նյութական փոխհատուցման պարտավորություններ էին դրված պարտված բոլոր պետությունների վրա՝ Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի եւ Օսմանյան կայսրության։ Գերմանիան օրինակ իր վրա դրված նյութական փոխհատուցման պարտավորությունը ամբողջովին մարեց 2010 թվականի հունիս ամսին միայն։ 

Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը մինչեւ օրս խուսափում են նաեւ այս պարտավորությունից Արևմտյան Հայաստանի հանդեպ։ 

II. Որոշում Կիլիկիայի Հայերի իրավունքի մասին 

1․  4 օգոստոս 1920 թ. 

Կիլիկիայի հայերն ընդունեցին «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագիրը։  «Գաղութացված երկրներին եւ ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Հռչակագրի համաձայն, ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 14 դեկտեմբերի 1960 թ., աշխարհում անկախություն ստացան 60 ավելի երկրներ։ 

III. Որոշումներ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ

1․  24 մայիս 1915 թ․ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես եկան երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակեցին, որպես Թուրքիո նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ: Ըստ սույն հայտարարության, հետագայում ստեղծվեց Կոստանդնուպոլսի Հատուկ ռազմական ատյանը, որն իրականացրեց երիտթուրք պարագլուխների դատավարությունը։

2․  1919 – 1920 թթ․ Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ երիտթուրք պարագլուխների դատավարությունը՝ Օսմանյան կայսրությունն առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հպատակ հայ քաղաքացիների ջարդերն ու բռնագաղթը կազմակերպելու մեղադրանքներով։  Կոստանդնուպոլսի Հատուկ ռազմական ատյանը երիտթուրք պարագլուխներից շատերին հեռակա կարգով դատապարտեց մահվան, որն իրականացրին «Նեմեսիս» գործողության հայ վրիժառուները՝ 1921-1922 թվականներին։ 

Այս ամենն իր հերթին նշանակում է, որ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության դատապարտումը տեղի ունեցել եւ սխալ է «Անավարտ Նյուրընբերգ» արտահայտությունը կիրառել Հայերի դեմ իրականացված ցեղասպանության նկատմամբ։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության դատապարտումը իրականացվել է։ Չի իրականացվել հայ ժողովրդի կրած վնասի հատուցումը, այդ թվում, Իրավարար վճռի կյանքի կոչումն ու իրականացումը։