2024 թվականի հունվարի 19-ին լրանում է Արևմտյան Հայաստանի տարածքում Հայաստան պետությունը դե ֆակտո ճանաչման 104 ամյակը: Western Armenia Tv-ին Անկախության օրվան ընդառաջ ձեզ կծանոթացնի Արևմտյան Հայաստանի և նրա խորհրդանիշների հետ։
Այսօր կներկայացնենք 45 միջազգային պայմանագրերը, կոնվենցիաներն ու հռչակագրերը, որոնք վերաբերում են բնիկ հայ ազգի և Արևմտյան Հայաստանի իրավունքներին.
1 ՄԱԿ-ի Կանոնադրությունը, 26.06.1945 թ.
2 Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, 10.12.1948 թ.,
3 «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եւրոպական Կոնվենցիա, թիվ 11 եւ 14 արձանագրությունների փոփոխությամբ եւ լրացումներով, Հռոմ, 4.11.1950 թ.
4 «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26.12.1933 թ.
5 «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 9 դեկտեմբերի 1948 թ.
6 «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 26-ը նոյեմբերի 1968 թ.
7 «Գաղութացված երկրներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14.12.1960 թ.
8 «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Հռչակագիրը, 20.11.1963 թ.
9 «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» («Վիեննայի կոնվենցիան»), 23.05.1969 թ.
10 ՄԱԿ-ի Կոնվենցիան «Ագրեսիայի սահմանման մասին», 14.12.1974 թ.
11 «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13.09.2007 թ.
12 ՄԱԿ-ի Կոնվենցիան «Ծովային իրավունքի մասին», 10 դեկտեմբերի 1982 թ.
13 «Խաղաղության ժողովուրդների իրավունքի մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 12.10.1984 թ.
14 «Զարգացման իրավունքի մասին» Հռչակագիրը, 04.12.1986 թ.
15 «Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին» Հռչակագիրը, 18.12.1992 թ.
16 «Ազգային եւ միջազգային մակարդակներում ՄԱԿ-ի իրավունքի գերակայության մասին» Հռչակագիրը, 24.09.2012 թ.
Հետագայում կներկայացնենք նաև Հայ ժողովրդի բարեկամներին և թե ինչպե՞ս պաշտպանել հայ ժողովրդի ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։
