Ապրիլի 14-ին Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

  • by Western Armenia, 13 Ապրիլի, 2024 in Հասարակություն
37 դիտում

Ապրիլի 14-ին , լրացավ  ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 32-րդ տարելիցը:

32 տարի առաջ ընդհատվեց արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը, սակայն նրա գաղափարներն,  ու հզոր հայրենիքի տեսլականն  իր մահից 32 տարի անց էլ արդիական ու պահանջված են: «Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Արցախում  հայը չապրելով` Արցախը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում  և պաշտպանում է այն»,- սա էր նրա համոզմունքը և պայքարի գաղափարը:

 Արթուր Մկրտչյանը  հայ առաջին քաղաքական գործիչներից էր, որ քաղաքականությամբ զբաղվելուն զուգահեռ նաև մասնակցեց պատերազմին։

Արթուր Մկրտչյանն ընտրվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ’ 1992 թվականի հունվարին և ղեկավարեց միայն 98 օր։ Նրա առեղծվածային մահվան հանգամանքները չեն բացահայտվել մինչ օրս։