Առաջիկա շաբաթ օրերին Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն Արցախից տեղահանվածներին

  • by Western Armenia, 09 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
63 դիտում

Արևելյան Հայաստանի  ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել․ Արցախից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Արևելյան Հայաստանում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով Արևելյան Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թվականի դեկտեմբերի 9-ը, 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 09.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով։