Արեվմտյան Հայաստանի Շարգըշլու գյուղում քամու պատճառով բռնկված հրդեհը տարածվել է և պատել հարյուրավոր հեկտար հողատարածք: Հրդեհը բռնկվել է դեռևս չպարզված պատճառով:
Քամու և չորացած խոտի պատճառով հրդեհը արագորեն տարածվել է։ Հրդեհի արագ և անսպասելի տարածումը դժվարության մեջ դրեց արտակարգ իրավիճակների պատասխանատուներին և հրշեջներին, ովքեր արձագանքեցին դեպքին։ Հրդեհի տարածումը կանխելու համար գյուղացիները տրակտորներով հերկել են հողը։ Այնուհետև միացել են անտառապահները։ Հրդեհի տարածումը կանխելու աշխատանքները շարունակվում են։
