Ծնվել է 1917 թ., Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների ընտանիքում։
Լաս Վեգաս քաղաքը, ինչպիսին որ կա, ստեղծել է Քըրք Քըրքորյանը։ Մի պահ նա 41-րդն էր աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում։ Չնայած աշխարհով մեկ իր ձեռնարկած լայնածավալ բարեգործությանը՝ մշտապես խուսափել է ուշադրության կենտրոնում լինելուց, հրաժարվել պարգևներից և երբեք չի համաձայնել, որ իր նվիրատվություներից որևէ մեկը կոչվի իր անունով։
Քըրքորյանն աշխարհի խոշորագույն հյուրանոցների կառուցողներից է։ Նրան են վերագրում Լաս Վեգասի զարգացման և դրա խաղատներն ու հյուրանոցներն իրենց ներկայիս կարգավիճակին հասցնելու պատիվը։ Ի վերջո, նա է եղել դրանցից շատերի հիմնադիրը։ Մետրո-Գոլդվին-Մայեր (Metro-Goldwyn-Mayer) կինոստուդիայի նախկին սեփականատերն է։ Լինելով հմուտ ներդրող՝ ներգրավվել է նաև ավտոարտադրության ոլորտում և դարձել «Ֆորդ» և «Քրայսլեր» ընկերությունների նշանակալի մասի բաժնետերը։
Մի ընթացք եղել է Լոս Անջելեսի ամենահարուստ մարդը, եղել է աշխարհի մեծահարուստների ցուցակում։ Հայտնի էր իբրև եռանդուն բարեգործ, իսկ վերջերս Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին (UCLA) 200 միլիոն ԱՄՆ դոլար էր նվիրաբերել Dream հիմնադրամի ստեղծման և ուսումական այլ ծրագրերի համար։
Քըրքորյանը մահացել է Բևեռլի Հիլզում, 2015 թվականի հունիսի 15-ին՝ ծննդյան 98-րդ տարեդարձից 9 օր անց։ Թաղված է Ինգլվուդ Փարք գերեզմանոցում՝ Լոս Անջելես։
