Իսրայել Օրին Օսմանյան եւ Պարսկական լծից (Արեւմտեան) Հայաստանի ազատագրման ջատագովն էր։ Իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի համար իր բնօրրանում անկախություն կերտելու գործում եվրոպական ուժերի օժանդակությունն ապահովելու վրա։
1658 թվականին Սյունքում (հարավային Հայաստան) ծնված Իսրայել Օրին ծագում էր ազնվական ընտանիքից։ Նա շրջել է Եվրոպայով եւ դիմել տարբեր իշխանների ու առաջնորդների՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Հայաստանի անկախության գործին։ Միեւնույն խնդրով նա դիմել է նաեւ Հռոմի պապին, Փֆալցի կուրֆյուրստին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Տոսկանայի դքսին, Ֆրանսիայի արքա Լուի XIV-ի խորհրդականներին եւ Ռուսաց Պետրոս Մեծ արքային։Թեեւ Օրին մահացել է այդպես էլ չհասնելով իր նպատակներին, Հայաստանի անկախության գործին նրա նվիրումը դարձել է հաջորդ դարերի ընթացքում ազգային-ազատագրական բազում շարժումների, այդ թվում՝ ազատ եւ անկախ Հայաստանի համար տարվող պայքարի նախակարապետը։
