«Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանը գրող և քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանին պարգևատրել է «Իշխանի շղթայով»։
Արծրուն Պեպանյանը հայտնի է հանրային մտածողության, ազգային հոգեկերտվածքի և քաղաքական համակարգերի վերափոխման վերաբերյալ իր ինքնատիպ տեսություններով ու վերլուծություններով։ Նրա աշխատանքներում կարևորվում են ազգային ինքնագիտակցության, հասարակական կյանքի և քաղաքական գործընթացների ուսումնասիրության հարցերը։
