Արման Թաթոյան. Ադրբեջանական զինված թիրախի ներքո են Տեղ համայնքը և Հայաստանի ճանապարհները

  • by Western Armenia, 22 Մայիսի, 2023 in Հասարակություն
121 դիտում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքների մասին Արևելյան Հայաստանի  ինքնիշխան տարածքում:

Բաքվի իշխանությունների զինված թիրախի ներքո են համայնքը և Արևելյան Հայաստանի ճանապարհները, արգելափակված է M12 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը (Գորիս-Արցախ): Այցի ընթացքում տեղում արձանագրել էինք, որ զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը: Խաղաղ բնակիչների անգամ տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են Բաքվի իշխանությունների  թիրախի ներքո:

Բաքվի իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ նրանց զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացույցներով հաստատված շարունակվում են: Թե´ Արևելյան Հայաստանի Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են  հանցավոր արարքներից։ 

Արևմտյան Հայաստանի կառավարությունը մշտապես հետևում է խաղաղ բնակչության անվտանգության հարցերին և բազմիցս հնչեցրել է միջազգային ատյանների անզորությունը խաղաղ հայ ժողովրդի դեմ  Բաքվի իշխանությունների կողմից կիրառվող ցեղասպան քաղաքականության հանդեպ: 

Մենք աշխատում ենք, որպեսզի միջազգային կառույցները արթնանան և ստանձնեն իրենց իրական պարտականությունները՝ չստիպելով քաղաքացիական անձանց դիմել ինքնապաշտպանության: