Արտաշատ մայրաքաղաքը կդառնա պատմամշակութային արգելոց

  • by Western Armenia, 31 Մարտի, 2023 in Հասարակություն
181 դիտում

Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստում։

Արտաշատ մայրաքաղաքը` առկա հուշարձաններով ու պատմական միջավայրով, այսօր հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Արգելոցի ստեղծումը կապահովի հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: