Արցախից բռնի տեղահանված երեխաներից 10–ն են այս պահին խնամքի կենտրոնում. Նարեկ Մկրտչյան

  • by Western Armenia, 29 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
83 դիտում

Արցախից բռնի տեղահանված, առանց ծնողական խնամքի մնացած 10 երեխա այս պահին գտնվում են Արևելյան Հայաստանի  խնամքի հաստատության հոգածության ներքո։ Հումանիտար կենտրոնում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Արևելյան Հայաստանի  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Բացի այդ, խնամքի հաստատություններում են նաև գտնվում  Արցախից բռնի տեղահանված ավելի քան 90 միայնակ տարեցներ, որոնք, նախարարի վստահեցմամբ, ստանում են բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի է Արևելյան Հայաստանի  քաղաքացիների համար։

Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, ապա, ըստ Մկրտչյանի, նրանք, ովքեր առաջին անգամ կդիմեն փորձաքննություն անցնելու համար, կանցնեն Արևելյան Հայաստանում գործող նոր ընթացակարգով, այն է` ֆունկցիոնալության գնահատմամբ։

«Նրանք, ովքեր առաջին անգամ չեն դիմում, կրկին սահմանված կարգով` գոյություն ունեցող փորձաքննության ընթացակարգի միջոցով, կանցնեն այդ փորձաքննությունը, կստանան համապատասխան ցուցում, որից հետո նախարարությունում հավաստագրված կազմակերպությունների միջոցով կստանան համապատասխան աջակցող միջոցներ` սայլակներ, քայլակներ, օրթեզներ, պրոթեզներ և այլն»,– ընդգծեց նախարարը։

Հիշեցնենք` Բաքուն  սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։

Վերջին տվյալներով` Արևելյան Հայաստանում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։