Արցախից տեղահանվածները երեխայի ծննդով պայմանավորված նպաստները Արևելյան Հայաստանում ստանալու համար կարող են դիմում լրացնել

  • by Western Armenia, 26 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
67 դիտում

Լուսանկարը Նարեկ Ալեքսանյանի

Նրանք, ովքեր Արցախում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել Արևելյան Հայաստանում նպաստների նշանակման համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://online.ssa.am/ հարթակում։ Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։ 

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում, ինչպես նաև 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության դիմում մուտքագրելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան պատուհանները, ապա լրացնել պահանջվող տվյալները՝ հետևելով նշված քայլերին։

Մայրության նպաստի նշանակման համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։