Արցախի բարբառը` iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

  • by Editbeglari, 13 Օգոստոսի, 2026 in Լուրեր
113 դիտում

Արցախի մշակույթի նախարարությունը ողջունել է iOS համակարգի iBuben Keyboard հավելվածում Արցախի բարբառի ինտեգրմանն ուղղված նախաձեռնությունը՝ այն կարևոր քայլ համարելով լեզվական և մշակութային ժառանգության պահպանման գործում։

Նախագծի հիմքում հետազոտող Արմեն Սարգսյանի ակադեմիական աշխատանքն է, որն ապահովել է բարբառի բառապաշարի վավերականությունը։ Բարբառի ներառումը ժամանակակից ստեղնաշարի և բառերի կանխատեսման համակարգում հնարավորություն է տալիս այն ավելի ակտիվ կիրառել առօրյա հաղորդակցության մեջ, հատկապես՝ երիտասարդների շրջանում։

Նախարարության գնահատմամբ՝ թվային միջավայրում Արցախի բարբառի ներկայությունը կարևոր գործիք է այն մոռացությունից պաշտպանելու և սերունդներին փոխանցելու համար։ Նախարարությունը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակ Ալբերտ Հարությունյանին և նախագծի իրականացմանը մասնակցած մասնագետներին։