Արցախի գանձերը․Ջրաբերդ ամրոց

  • by Western Armenia, 26 Հոկտեմբերի, 2022 in Հասարակություն
183 դիտում

Ջրաբերդ ամրոցը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Թարթառ և Թրղի գետերի միախառման տեղում: Տեղակայված է հսկայածավալ ժայռազանգվածի վրա՝ շրջապատված անտառոտ լեռնակույտերով: Ամրոցը պաշտպանված է ջրային պատնեշներով և գրեթե ուղղաձիգ բարձրացող ժայռերով: Ջրաբերդ ամրոցի հիմնադրման մասին որևէ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն ամրոցի մասին հիշատակության հանդիպում ենք Մովսես Կաղանկատվացի(10-րդ դար) պատմիչի «Աղուանից աշխարհի պատմութիւն» աշխատության մեջ: 

Ամրոցն ունի երբեմն մինչև ձորն իջնող բրգավոր պարիսպներ, որոնք ունեն անկանոն հատակագիծ։ Բացի պարիսպներից պահպանվել են նաև գետն իջնող թաղածածկ գետնուղիներ: Այդտեղ է գտնվում նաև բերդի միակ մուտքը՝ դարպասները: Ջրաբերդից դեպի Երից Մանկանց վանական համալիր տանող թունելը փորվել է հետպատերազմյան տարիներին: Բացի այդ, բերդը փոքր արահետներով կապված է եղել մի շարք այլ հոգևոր կենտրոնների (Դադիվանք, Գանձասար) և երեք տասնյակից ավել գյուղական համայնքների հետ: Ջրաբերդ ամրոցն այդպիսով համարվել է ապաստարան և պաշտպանական կառույց։