Արցախի Քոլատակի բնակիչները հաստատակամորեն ապրում են հայրենի եզերքում

  • by Western Armenia, 26 Փետրվարի, 2022 in Հասարակություն
158 դիտում

ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի բնակիչները հաստատակամորեն ապրում ու արարում են հայրենի հողի վրա։

Այս մասին ասել է Քոլատակի համայնքապետ Սեյրան Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունն ու հողագործությունը։

«Գյուղում 345 բնակիչ է ապրում։ Պատերազմից հետո ազատ բնակֆոնդից տասներկու տուն վերանորոգել ենք ու տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին։ Դպրոցում կրթվում ու հայրենասիրական ոգով դաստիարակվում է 69 աշակերտ։ Այստեղ գործում է համայնքապետարան, բուժկետ, հանդիսությունների սրահ»,-ներկայացրել է համայնքապետը՝ որպես խնդիր նշելով ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը։

Նրա տեղեկացմամբ՝ գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, սակայն գազաֆիկացված չէ։