Արցախյան պատերազմի առաջին կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը

  • by Western Armenia, 28 Փետրվարի, 2024 in Հասարակություն
88 դիտում

Հրամանատար Անահիտը կլինիկական մահ է տարել, իսկ հետո 6 ամիս շարունակ  կրել կուրության տառապանքը: 

 …12 վիրահատության արդյունքում, մարմնից 24 բեկոր են հեռացրել…  

 «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը մի անգամ ասել է․

«Պատերազմի մասնակիցները՝ կին թե տղամարդ, Հայաստանում անտեսված են։ 

Կան շատ լավ տղաներ՝ հայի տեսակը կրող անձինք, բայց կան նաև անարժաններ, որոնք սահման էլ չեն հասնում։ 

Ես չէի պատկերացնում, որ կարող է լինել հայի այն տեսակը, որը մենք տեսանք 44-օրյա պատերազմում։ Մեր նախնիները մեզ պատգամներ են թողել, մենք ուրիշ ազգ ենք՝ մաքուր, ճիշտ, հայրենասեր, մեր լեզուն ու հողը գնահատել գիտենք։ Երբ Լեոնիդ Ազգալդյանին հարցրել են, թե ի՞նչ գույն ունիինքը ՝ նկատի ունենալով, թե ո՞ր կուսակցությանն է պատկանում, նա պատասխանել է, որ մենք մեր հողի գույնն ունենք։ Թուրքերը չեն վայելելու մեր հողը։ Ադրբեջանում այսօր շատ ավելի վատ զարգացումներ են, քան մեզ մոտ։ Թշնամին փորձ արեց Ջերմուկը ձեռք բերելլ, բայց արդյունքում՝ ավելի քան հազար զոհ ունեցավ»։