Արևելյան Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել

  • by Western Armenia, 29 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
63 դիտում

 Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել: Նման դիրքորոշում հայտնեց Արևելյան Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած խնդրին, «Ռոսսելխոզնաձոր»-ի վերջին հայտարարությանը: «Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնաձոր»-ի հրապարակած նյութերը և դրանք ուսումնասիրում ենք, որ հասկանանք, թե ինչքանով են մեր տնտեսավարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք Ռուսաստանը կիրառում է»,-ասաց Քերոբյանը: Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում սկսել է գործողություններ: «Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում »,-ասաց Քերոբյանը: 

Հիշեցնենք,որ վերջին շրջանում Վերին Լարսի անցակետում  գյուղմթերք ու այլ ապրանքներ Ռուսաստան արտահանող հայկական բեռնատարները խնդիրների են բախվել, օրեր շարունակ հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետի հերթերում են: