Արևելյան Հայաստանի քաղաքացիություն ստացած արցախցիները չեն կարողանում ID քարտ ձեռք բերել

  • by Western Armenia, 03 Ապրիլի, 2024 in Հասարակություն
27 դիտում

Արևելյան Հայաստանի  քաղաքացիություն ստացած արցախցիները չեն կարողանում Հայաստանում ID քարտ ձեռք բերել։ 

Անձնագրային եւ վիզաների վարչությունում արցախցիներին  հիմնավորում են, որ նրանց մասին տեղեկատվություն չկա կամ ID քարտի վրա արցախցիների ծննդավայրը պետք է նշվի «ադրբեջան»։ Խնդիրն այն է, որ ID քարտերում որպես ծննդավայր նշվում է երկիրը, ոչ թե քաղաքը։

Western Armenia TV-ի թղթակիցն այս հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից։

 Պատասխանեցին, որ իրավական խոչընդոտ չկա, սա տեխնիկական խոչընդոտ է, որին լուծում կտրվի։

Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հիշեցնում է, որ 1920 թվականից Արցախը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, որը ճանաչվել է 1920 թվականին՝ Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի կողմից։ Եվ որ Արևմտյան Հայաստանը, անգամ ցեղասպանության հետևանքով, երբեք չհրաժարվեց իր ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից։