Արևելյան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ

  • by Western Armenia, 29 Մայիսի, 2024 in Հասարակություն
33 դիտում

Արևելյան Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Արևելյան  Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն այցելել են Կապանի օդանավակայան, ինչպես նաև Մեղրի և Ագարակ համայնքներ։

Այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։  

«Պատիվ է հյուրընկալել Արևելյան Հայաստանում Ռումինիայի դեսպան, նորին գերազանցություն  Կոռնել Իոնեսկուին Սյունիքի օդանավակայանում, Մեղրիի և Ագարակի տարածաշրջաններում։ Շնորհակալ ենք Ռումինիային Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը շարունակական աջակցության համար»,- նշվում է գրառման մեջ։