Արևելյան Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

  • by Western Armenia, 29 Փետրվարի, 2024 in Հասարակություն
41 դիտում

Արևելյան Հայաստանում ապրիլի 1–ից մինչև հունիսի 28–ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 4799 քաղաքացիներ։

2024 թ.֊ի, ապրիլի 1-ից մինչև հունիսի 28–ը ներառյալ, կանցկացվեն պահեստազորայինների  առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի՝ պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց Արևելյան Հայաստանի կառավարության՝ այսօրվա նիստում։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4799 քաղաքացի, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: 

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Յուրաքանչյուր քաղաքացի վարժական հավաքների ընթացքում կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

Վարժական հավաքների ապահովման համար կներգրավվի նաև մինչև 25 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ` խրամատափորներ):

Նաև հարկ է հիշել, որ “Հայ Ճամփան” արդեն ավելի քան երեսուն տարի է, ինչ ներգրավված է Արևելյան Հայաստանում և ոչ միյայն պահեստազորի զորքերի պատրաստմամբ։