Հրանտ Դինք հիմնադրամ-ի՝ արևմտահայերենի ուսումնասիրման և տարածման ծրագիրը, որն իրականացվում է 2016 թվականից, մտնում է նոր փուլ։
2026-2027 ուսումնական տարվա առցանց դասընթացների առաջին կիսամյակը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին և կշարունակվի մինչև 2027 թվականի հունվարի 25-ը։ Ծրագիրը նախատեսում է ընդհանուր 72 ժամ ուսուցում՝ շաբաթական երկու օր, յուրաքանչյուր անգամ երկու ժամ տևողությամբ։ Դասընթացներն անցկացվելու են Zoom հարթակով, իսկ մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է։
Հոկտեմբերին կսկսվեն նաև խոսակցական վարպետության դասընթացներ՝ արևմտահայերենի տարրական գիտելիքներ ունեցող և խոսակցական հմտությունները զարգացնել ցանկացողների համար։
Հիմնադրամը, լեզվի դասընթացներից բացի, առաջարկում է նաև թվային կրթական նյութեր՝ ուղղագրության ստուգման ծրագրեր, ձայնագրություններ, հոդվածներ և տեսանյութեր։ Ծրագրի նպատակն է ոչ միայն պահպանել արևմտահայերենը՝ որպես վտանգված մշակութային ժառանգություն, այլև այն փոխանցել նոր սերունդներին՝ ժամանակակից և կենդանի ուսուցման մեթոդներով։
