Արևմտյան Հայաստանի զավակները․Արամ Քոչարյան

  • by Western Armenia, 03 Հոկտեմբերի, 2023 in Հասարակություն
144 դիտում

Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետեւանքով զոհված 21-ամյա Արամ Քոչարյանը Երեւանից էր։

Զոհված զինծառայողի մտերիմները պատմում են, որ Արամը տան միակ տղան էր, ուներ մեկ քույր։ Արամի ընտանիքն ապրում է Կոմիտասում։ 21-ամյա Արամը սովորում էր Սլավոնական համալսարանում՝ «Կառավարում» բաժնում։ Նա բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարի 9-ին։

«Երազում էր օդաչու դառնալ։ Արամը խելացի էր, կատակասեր, ընկերասեր ու շա՜տ բարի»,- պատմում  ենԱրամի մտերիմները։