Արևմտյան  Հայաստանի զավակները․Էդուարդո Էռնեկյան

  • by Western Armenia, 14 Հուլիսի, 2023 in Հասարակություն
168 դիտում

Էդուարդո Էռնեկյանը համարվում է ամենահաջող ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։

Արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանների ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Էդուարդո Էռնեկյանը երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ 

Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 90-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Նրա կարողությունը 2013 թվականին կազմել է 1, 8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ): Նա ունի ավելի քան 1000 կմ2 հողամաս։ 

Էռնեկյանի ամենից հայտնի ձեռնարկություններն են Aeropuertos Argentina 2000 և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են պատկանում նաև America TV հեռուստացանցը, 4 ռադիոկայան և El Cronista ֆինանսական ամսագիրը։

2017 թվականի սեպտեմբերի 21-ին Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում: