Արևմտյան  Հայաստանի զավակները․էրիկ Աբրահամյան

  • by Western Armenia, 19 Հուլիսի, 2023 in Հասարակություն
356 դիտում

Էրիկ Աբրահամյանը ծնվել է 2001թ նոյեմբերի 2-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ 5տ-ից սկսել է զբաղվել սպորտով՝ Մարտեր առանց կանոնների, Ֆուտբոլ, Ըմբշամարտ և Չինական բոքս։ Նաև Արմավիրի Մարզի Անհայտ կորած Ազատամարտիկների Հարազատների (ԱՄԱԿԱՀ) հասարակական կազմակերպության, «Արծիվ-13Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտի» սան էր ։ Սովորում էր Տեռնոպոլի Ազգային Տնտեսագիտական Համալսարանի (ՏԱՏՀ) «Ֆինանսներ բանկային գործ և ապահովագրություն» բաժնում երկրորդ կուրսում։

2019թ-ին կիսատ թողնելով ուսումը Էրիկը զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել ԱՀ Մարտունի 3 _ում։ Հրետանավոր էր։ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում եղել է Մարտունու 146 դիրքում, որը թշնամուց 50 մետր էր հեռու։ Հրետանավոր լինելով իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն , ոչնչացնելով կենդանի ուժ և տեխնիկա։

Նոյեմբերի 2-ին իր ծննդյան օրը Էրիկը վերջին անգամ է խոսել  ծնողների, բոլոր հարազատ, բարեկամների ու ընկերների հետ։

Նոյեմբերի 2ի իր ծննդյան օրվա գիշերը լույս 3 ին,Էրիկին տեղափողել են Մարտունի 2 ,որտեղ ընթանում էին թեժ մարտեր։ Չնայած հրետանավոր էր,բայց ընկերները ասում էին,որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրակող հրաձիգ էր,պատմում էին որ իր հարվածներից հատատ ոչ մի թշնամի չէր վրիպել։ Նոյեմբերի 3-ին ստացել է ծանր վիրավորում, երբ ընկերները փորձել են օգնել չի թողել,նրանց կյանքը փրկելու համար ասել է."Տղեք դուք փախեք,դուք գնացեք,կասեք կգան ինձ կտանեն էստեղից"։Ավաղ դա եղավ Էրիկի վերջին խոսքն ու շունչը։

Նա զոհվել է նոյեմբերի 3 ին։

Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով( «Մարտական ծառայություն»), իսկ ավելի վաղ Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից «Տիգրան Մեծ» մեդալով, ՀՀ «Առաջին գունդ» ՀԿ կողմից «Մարտական Խաչ» մեդալով, Անհայտ կորած Ազատամարտիկների հարազատների հասարակական կազմակերպության կողմից (ԱՄԱԿԱՀ) «Արծիվ 13» հուշամեդալով, բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով։