Արևմտյան Հայաստանի զավակները․Հրանտ Քենքուլյան

  • by Western Armenia, 17 Ապրիլի, 2023 in Հասարակություն
202 դիտում

Հրանտ Քենքուլյանը, որն առավելապես հայտնի է Ուդի Հրանտ մականվամբ, վիրտուոզ ուդահար էր։ Նրա ժամանակակից մեկնաբանություններն ու կատարողական ոճը հարատեւ ազդեցություն են թողել ուդահարների հետագա սերունդների վրա։ 

Քենքուլյանը ծնվել է 1901թ.։

Կյանքի վաղ տարիներին իր ընտանիքի հետ միասին նա հաճախակի տեղափոխվել է մի տեղից մյուսը՝ փորձելով խուսափել Հայկական ջարդերից։ Ընտանիքը, ի վերջո, ապաստանել է Պոլսում, որտեղ նրա ուսուցիչն է դարձել ժամանակի հայ նշանավոր ուդահարներից մեկը։ 

Թեպետ նա իր ապրուստը վաստակում էր Պոլսում  նվագելով՝ իրական ճանաչում նա ձեռք է բերում միայն Միացյալ Նահանգներ կատարած ուղեւորության արդյունքում, ինչից հետո նրա հռչակը գնալով աճում է։ Պոլսում  նրա անունը քաջ հայտնի էր ազգային երաժշտության սիրահարների շրջանում։ Նա երգում էր ինչպես հայերեն, այնպես էլ թուրքերեն, եւ լայն լսարան ուներ հայախոս, թրքախոս եւ հունախոս համայնքների շրջանում։ Ավելորդ է ասել, որ հայ երաժշտի համար թուրքական իշխանության մոտ նման ժողովրդականություն վայելելն առանձնակի բացառություն էր, հատկապես երբ թուրքահպատակ հայերի մեծամասնությունը ոչ վաղ անցյալում բնաջնջվել էր հայրենի տարածքներում։

Նա շարունակել է հանդես գալ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզներում, տարեց հասակում այցելել է նաեւ Արևելյան Հայաստան։ Հրանտ Քենքուլյանը վախճանվել է 1978թ.։ Նրա աճյունն ամփոփված է Պոլսի Շիշլիի հայկական պատմական գերեզմանատանը։