Արևմտյան  Հայաստանի զավակները․Սողոմոնյան Նորայր Աշոտի

  • by Western Armenia, 11 Հուլիսի, 2023 in Հասարակություն
171 դիտում

44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Նորայր Սողոմոնյանը ծնվել է Վայոց ձորի մարզի ՝ Արտաբույնք գյուղում 2000 թվականին : Նա 6 տարի մարզում գեղանկարչություն է սովորել, այնոհւհետև 2019-ին ընդունվել Երևանի պետական մանկավարժակական համալսարանի գեղանկարչության բաժին:

Մայրը՝ Սյուզի Վարդանյանը, պատմում է, որ որդին դեռ մանկուց ավելին տեսնելու, լույսի ու ստվերի վարպետ էր՝ աշխահն այլ կերպ էր տեսնում, զգում, ու, երևի, պատահական չէր, որ դիպուկահար էր: Նա զոհվել է պատրեազմի հենց առաջին օրը՝ Ջրականում, հետմահու պարգևատրվել Մարտական ծառայության մեդալով: «Նա 4 ամսվա ծառայող է եղել ու երբեք ու երբեք չի դժգոհել ծառայությունից: Վերջին անգամ ասաց՝ մա՛մ, լավ մնացեք, վաղը երևի կզանգեմ: Քառօրյա պատերազմից հետո շատ էր ոգևորվել Ռոբերտ Աբաջյանի կերպարով: Զորակոչվելուց առաջ Ռոբերտի դիմնկարն էր նկարել ու նվիրել դպրոցին, ուր սովորել էր նա: Ռոբերտը Նորայրի հերոսն էր»,-պատմել է մայրը: Տիկին Սյուզին վստահ է, Նորյարն էլ է մինչև վերջին պահը մարտնչել՝ անձնազոհաբար կատարելով իր մարտական խնդիրը: