Արևմտյան Հայաստանի զավակները․Վարդան Աթաջանյան

  • by Western Armenia, 23 Փետրվարի, 2024 in Հասարակություն
56 դիտում

19֊ամյա զինծառայող Վարդան Աթաջանյանը Ստեփանակերտից էր, ով   շատ ծանր էր տարել 2020 թվականի պատերազմն ու պարտությունը։ Վարդանը  սպասում էր իր ծառայությանը,  որպեսզի  գնար և վրեժ լուծեր թուրքից։ Նախքան  2023թ.֊ի տեղի ունեցած լայնամասշտաբ հարձակումը, սահմանային մի քանի միջադեպերի ժամանակ, նա իր զինակից ընկերների հետ կատարել է բարդագույն առաջադրանք։ Այդ  մասին  հայտնել էր գումարտակի հրամանատարըլ։

Սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը…

Երեք օր շարունակ, Վարդանից որևէ լուր չի  ունեցել իր ընտանիքը։ Վարդանը ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ։ Տղաները կարողացել են ճեղքել ու  դուրս գալ, դժվարին իրավիճակից ու՝ փրկվել․ միևնույն ժամանակ՝  փրկելով կյանքեր։ Կրակի դադարից հետո տեղափոխվել են Վանք։ Գյուղը դեռ ամբողջությամբ տարհանված չի եղել, երբ Վարդանը մեքենա է խնդրել զորամասից, բնակչությանն օգնելու նպատակով։ Տարհանել է բոլորին, օգնել ինչով, որ  կարողացել է։ Իր կամքով, նաև շրջափակման մեջ հայտնված, այլ ստորաբաժանման տղաների տարհանմանն է մասնակցել։ Երբեք չի վարել մեծ մեքենա։ Վթարային իրավիճակում արագ կողմնորոշվել ու մեքենան հենել է ծառին, որպեսզի  բոլորը ողջ վերադառնան։ Սեպտեմբերի 24-ին  վերադարձավ նաև Վարդանը։ Վարդանին այս անգամ  ոչ թե պարտությունն էր մտահոգում,  այլև՝ հայրենիքը լքելու ծանր որոշումը։ Ասում էր. «Մենք կռիվ ենք տվել, զոհեր ու վիրավորներ ունեցել։ Էսքանից հետո ի՞նչպես լքենք հայրենիքը»։ Հաջորդ օրը՝ ամսի 25-ին, ընկերների հետ  հերթագրվել էր մի քանի բենզալցակայաններում։ Մտածում էր՝ գոնէ  ընտանիքն  ապահով տեղափոխեր։ Սակայն անսպասելի պայթյունը խլեց նաև Վարդանի կյանքը ։