Արևմտյան  Հայաստանի զավակները․Վիտյա Այվազյան

  • by Western Armenia, 13 Հուլիսի, 2023 in Հասարակություն
70 դիտում

Ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ՀՀ ազգային հերո Վիտյա Այվազյանը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 31-ին Սպանդարյան գյուղում (Արթիկի շրջան, Շիրակի մարզ, ՀՀ): 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը: 

1977-1979թթ. ավագ տնտեսագետ է աշխատել Հայշինբանկում: 1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981-1983թթ. աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում, 1983-1988թթ.`   Երևանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում՝ որպես ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ: 

 1983թ.-ից հեռակա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում: 1988թ. աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն: Իրենց ամառանոցում թաքցրել է արգելված գրականություն, թռուցիկներ, պայթուցիկ նյութեր ու զենքեր:

 1989թ. հունվարի 12-ից շուրջ մեկ ամիս ձերբակալված է մնացել Նուբարաշենի բանտում: ՀՀՇ 1-ին համագումարում ընտրվել է վարչության անդամ, տնտեսական մասի պատասխանատու: Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից է եղել: Կամավորականներին հագուստով, պարենով, զենքով և զինամթերքով ապահովման պատասխանատուներից էր: 

 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Մահացել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում: ՀՀ ազգային հերոսի կոչում նրան տրվել է հետմահու՝ 20.09.1996թ.: Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: