Արևմտյան Հայաստանի զավակները․ Արեն Հովհաննիսյան

  • by Western Armenia, 15 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
77 դիտում

Արենն Արարատի մարզից էր, 18 տարեկան: Սովորում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում: Փոխադրվելու էր չորրորդ կուրս ու երկար ժամանակ երկմտում էր՝ տարկետում վերցնի՞, թե՞ գնա ծառայի ու հետ գա, բայց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելն ավելի զորեղ էր: Ծնողներն Արենի համար գունավոր ապագա էին պլանավորել: Ցանկանում էր ընդունվել Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

Հովհաննիսյան Արենը բանակ էր զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 12-ին։ Մարտակերտում էր ծառայում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, տանգապով դիրքեր բարձրանալու ժամանակ աթս-ն թի րախավորում է Արենենց մեքենան։ Հարվածի ժամանակ նա իր մարմնով կենդանի վահան է դառնում իր 5 ընկերների համար։ Պայթյունից զոհվում է միայն նա. հարվածի ալիքից Արենի սիրտը կանգ էր առել… 5 ընկերներից ոչ ոք չէր տուժել։ Արենն 44 օրյա  պատերազմի առաջին զոհերից էր։ Նրա անունը զոհվածների ցուցակում հայտնվեց սեպտեմբերի 28-ին։ Այսօր Արենի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան։