Արևմտյան Հայաստանի զավակները․ Դավիթ Ղազարյան

  • by Western Armenia, 16 Հունիսի, 2023 in Հասարակություն
133 դիտում

Դավիթ Ղազարյանը ծնվել է 1989 թվականի  մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Ավարտել է Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ 2006 թվականին ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն էլ ավարտել է 2010 թվականին լեյտենանտի կոչումով և ծառայության անցել Արցախում։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։

Զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Դավիթ Ղազարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը։