Արևմտյան Հայաստանի զավակները․ ՔԵՆԵԹ ԽԱՉԻԿՅԱՆ

  • by Western Armenia, 14 Ապրիլի, 2023 in Հասարակություն
170 դիտում

Քեն Խաչիկյանը, ում նաեւ անվանում են «Կալիֆորնիայի Հանրապետական կուսակցության առյուծ», քաղաքական ռազմավարության մասնագտ է, ով իբրեւ գլխավոր խորհրդատու ընդգրկված է եղել նախագահական ինն ընտրարշավներում։ Աշխատել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի գրասենյակում, եղել է նրա ելույթների հեղինակը։

Ծնվել է Կալիֆորնիայի Վիզալիա քաղաքում, Հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունից փրկված եւ Միացյալ Նահանգներ ներգաղթած ծնողների ընտանիքում։

Որպես նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթների հեղինակ (speechwriter)՝ Խաչիկյանն է գրել նրա առաջին երդմնակալության ուղերձը եւ իրանական ճգնաժամից ազատված պատանդներին ուղղված ողջույնի խոսքը։ Նրա կերպարը ներառվել է նաեւ 2008 թ. նկարահանված «Ֆրոսթ/Նիքսոն» կինոնկարում։