Արևմտյան Հայաստանի զավակները.Զօհրապ Սարգիսեան

  • by Western Armenia, 15 Մայիսի, 2023 in Հասարակություն
168 դիտում

«ԿԱՐԻՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆը թուրքական իշխանության դեմ կատարված ամենանշանակալից հարվածն էր, որ իրականացրեց «Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը» 1982թ. օգոստոսի 7-ին: Պատմական «Կարին» գործողությունը ևս մեկ անգամ աշխարհին փաստեց հայ և թուրք պայքարի իրողությունը… Մեր հերոսները պատմական հարված ուղղեցին թուրքական ֆաշիստ վարչակարգին։

«ԿԱՐԻՆ» գործողությունը տեղի ունեցավ Զօհրապ Սարգիսեանի գլխավորությամբ։Զօհրապ Սարգիսեանը պատանդ է վերցրել ավելի քան քսան հոգու։ Գործողության ընթացքում մահացել է 9 մարդ, իսկ վիրավորվել 82-ը։ Գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել  Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը(ՀԱՀԱԳԲ)։  Ըստ ականատեսների՝ ՀԱՀԳԲի զինյալներից մեկը կրակելով փախչող ուղևորների ուղղությամբ բղավել է. «Ավելի քան մեկ միլիոն մերոնցից է սպանվել, ինչ կլինի, եթե քսանհինգն էլ ձեզնից մահանան»։

Զօհրապ Սարգիսեանը գործողության ընթացքում զոհվել է։